• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

«Enterprise Armenia» հիմնադրամի և «Invest India» ձեռնարկության միջև փոխգործակցության հուշագրի ստորագրում

01 հուլիսի, 2021
«Enterprise Armenia» հիմնադրամի և «Invest India» ձեռնարկության միջև փոխգործակցության հուշագրի ստորագրում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

         2021 թ. հունիսի 28-ին տեղի է ունեցել «Enterprise Armenia» հիմնադրամի (ՆԱԿ) և «Invest India» (ՆՀ) ձեռնարկության միջև փոխգործակցության հուշագրի ստորագրման արարողությունն՝ առցանց ձևաչափով։         

          Արարողության ընթացքում բացման խոսքով հանդես եկան Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Բաբախանյանը և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալը։

          Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկան «Enterprise Armenia»-ի տնօրեն Լևոն Օհանեսյանը և «Invest India» գործադիր տնօրեն Դիպակ Բագլան։

          Լ. Օհանեսյանն իր խոսքում կարևորեց երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման և խթանման ջանքերը: Իր հերթին Դ. Բագլան ընդգծեց երկու ազգային կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացմանը միտված հուշագրի ստորագրման կարևորությունը: Վերջինս իր խոսքում նաև հիշատակեց, որ դեռևս 2018 թվականի հոկտեմբերին Ժնևում՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) Ներդրումների խրախուսման մրցանակաբաշխության արարողության ընթացքում «Invest India» ձեռնարկության մրցանակն իրեն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

          Ելույթներին հաջորդեց հուշագրի հանդիսավոր ստորագրումը։ Փոխըմբռնման հուշագրի համաձայն «Enterprise Armenia»-ն և «Invest India»-ն ամրագրել են երկու երկրներում ներդրումային միջավայրը խթանելու գործընթացում փոխադարձ օժանդակություն ցուցաբերելու, փոխադարձաբար երկու երկրների գործարար շրջանակներին աջակցություն տրամադրելու և երկու կողմերի միջև գործարար կապերն ամրապնդելու մտադրությունները: Ըստ վերոհիշյալ հուշագրի՝ երկու կառույցները հաստատում են նաև իրենց մտադրությունները՝ համատեղ ջանքերով նպաստել Հայաստան-Հնդկաստան գործարար ու ներդրումային կապերի զարգացմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: